Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել
ԱշխարհԱբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը:
«Ես չեմ գրել պաշտոնական դիմում հրաժարականի վերաբերյալ, միայն տեղեկացրել եմ նախագահին հրաժարականի մասին»,- ասել է Բուտբան:
Պատասխանելով իր հրաժարականի պատճառների մասին հարցին, նա ընդգծել է, որ այլևս իմաստ չի տեսնում իր աշխատանքում:
«Բոլոր իմ լիազորությունները փոխանցվել են նախագահի աշխատակազմ»,- հավելել է նա:
«Ասում են, որ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել, բայց ես այն չեմ տեսել»,- ասել է Բուտբան: