Ձեր օգնությամբ դարձնենք մայրաքաղաքն ավելի լավը. Տարոն Մարգարյան
ԲլոգոսֆերաՔաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի Facebook-յան ընկերներ:
Աշխատանքային հերթական շաբաթվա մեկնարկին ձեզ եմ ներկայացնում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները:
Հիշե՛ք ու տարածե՛ք այս հեռախոսահամարները և համոզվա՛ծ եղեք, որ ձեր կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները շատ կարևոր են մեզ համար:
Ձեր մասնակցությամբ օգնեք մեր մայրաքաղաքն ավելի լավը դարձնելուն»: