Մարսի վրա միջուկային պայթյունների նոր ապացույցներ են ներկայացվել
ԱյլՖիզիկոս Ջոն Բրանդենբուրգը ներկայացրել է Մարսի վրա միջուկային պայթյունների նոր ապացույցներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: NASA-ի մոլորակագիտական խորհրդաժողովում, որն այժմ տեղի է ունենում Հյուսթոնում, Բրանդենբուրգը ներկայացրել է երկրաֆիզիկական տվյալներ, որոնք, նրա կարծիքով, կարելի է բացատրել սոսկ միջուկային զենքի պայթյուններով: Զեկույցի թեզիսներին կարելի է ծանոթանալ խորհրդաժողովի կայքում:
Գիտնականի կարծիքով՝ Մարսի մակերևույթին խոշոր խառնարանների բացակայությունը վկայում է այն մասին, որ պայթյունները պետք է տեղի ունեցած լինեն օդում (և դրանց հզորությունը կարող էր հասնել մի քանի միլիարդ մեգատոննայի):
Մասնակցելով NASA-ի գիտական խորհրդաժողովին՝ Բրանդենբուրգը սկզբունքային որոշում է ընդունել փակագծերից դուրս բերել մարսեցիների երկու քաղաքակրթությունների (կիդոնների և ուտոպների) վերաբերյալ իր գաղափարները, որոնց, ինչպես ինքն է կարծում, ոչնչացրել է մի անհայտ արտամոլորակային ուժ: