Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների անունները
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում Հայաստանը կունենա հինգ մարզիկ: 59 կգ քաշային կարգում հանդես կգա Վազգեն Խաչատրյանը 66-ում՝ Գոռ Սիրեկանյանը, 75-ում՝ Կարապետ Չալյանը, 80-ում Սարգիս Քոչարյանը, 85-ում՝ Վաղարշակ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վալբրզիչում մարտի 25-29 առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ուժերը փորձարկելու հնարավորություն է տվել յոթ ըմբիշի, բացառությամբ գերշանր քաշային կարգի: Առաջինը գորգ կելնեն ազատ ոճայինները. այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: