Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն 

Թուրքիան տապալվում է. արաբ լրագրողը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը

Աշխարհ

«Հայոց ցեղասպանությունը մարդկային մեծագույն ողբերգություն է: Չի կարելի ասել, որ դա հայերի հարցն է, ոչ, դա միջազգային խնդիր է, քանի որ հենց միջազգային հանրության անպատժելիությունը պատճառ դարձավ հետագայում նման ոճրագործությունների կրկնման համար»: Սրանք արաբ լրագրող Թալալ Խրայիսի խոսքերն են, ով այս օրերին Հայաստանում է: Թղթակցելով հեղինակավոր մի շարք լրատվականների, ինչպիսիք են ֆրանսիական France 2-ը, արաբական Assafir-ը, նա մասնագիտացել է ռազմական լրագրության ոլորտում: Վերջին տարիներին Խրայիսն ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Սիրիայում և Լիբանանում` ականատեսը լինելով այդ շրջաններում տեղի ունեցող գործողություններին: «Արմենպրես»-ը զրուցել է Խրայիսի հետ` բացահայտելով նաև հայերի նկատմամբ նրա ջերմ վերաբերմունքի սկզբնապատճառները:

-Ինչպե՞ս եղավ Ձեր ծանոթությունը հայերի ու հայկական հարցի հետ:

-Մենք ապրում էինք Լիբանանում: Ընտանիքս մեծ էր, ծնողներս ունեին 8 երեխա, մենք փողի կարիք ունեինք, և 13 տարեկանում ես ստիպված լքեցի դպրոցը, որպեսզի աշխատանք գտնեմ: Ես աշխատանք գտա «Զարթոնք» նախակրթարանում` Նազարեթ Նազարյանի մոտ, ով Հայոց ցեղասպանության մասին պատմող ատլասի հեղինակ է: Եվ ես օգնում էի նրան այդ հսկայական` շուրջ 1600 էջից բաղկացած ատլասի պատրաստման գործում: Այս պատկերները մնացել են իմ հիշողության մեջ: Այս մարդիկ ինձ շատ էին սիրում: Նրանք փոխեցին իմ կյանքը, առաջարկեցին գնալ Վահան Թեքեյանի միջնակարգ վարժարան՝ երաժշտություն սովորելու և ես սիրով համաձայնեցի: Իմ կյանքը սկսեց փոխվել դեպի լավը: Մի օր Նազարեթն ասաց, որ կանչեմ հայրիկիս, քանի որ ցանկանում է խոսել նրա հետ: Ես չգիտեի, թե ինչ էր նա ասելու: Երբ ես ասացի հորս, նա կարծեց, թե ինչ-որ սխալ բան եմ արել: Սակայն երբ հայրս եկավ Նազարեթի մոտ, վերջինս ասաց. «Քո տղան շատ է սիրում այն աշխատանքը, որն անում է մեզ մոտ: Անում է մեծ սիրով, սակայն նա պետք է գնա դպրոց: Նա առավոտյան կաշխատի մեզ մոտ, իսկ կեսօրին կգնա դպրոց, իսկ բոլոր ծախսերը կհոգանք մենք»: Այն ժամանակ Լիբանանում կար Հովակիմյան-Մանուկյան բարեգործական ասոցիացիա , նրանք վճարեցին իմ ուսման ծախսերը, օգնեցին կրթությանս հարցում, քանի որ ես մի քանի տարի արդեն կորցրել էի: Հետագայում տեղափոխվեցի Բուլղարիա, որտեղ բժշկություն էի ուսումնասիրում, և այդ ծախսերը ևս հոգում էին հայերը… Հենց այստեղից էլ սկսվում է իմ կապը հայերի, հայկական հարցի հետ: Ես այս ամենը պահում եմ իմ հիշողության մեջ: Հայկական համայնքն ինձ շատ է օգնել, օգնել է մարդ դառնալ, կրթվել:

-Որպես ռազմական լրագրող` վերջին տարիներին շատ եք եղել Սիրիայում, Լիբանանում, եղել եք ականատեսն այն ամենի, ինչին մենք հետևում եք միայն լրատվականների միջոցով: Շատերն այս տարածաշրջանում ծավալվող դեպքերի մեղավորն ու ահաբեկչության աջակից են համարում Թուրքիային: Ի՞նչ կասեք սրա մասին:

-Արդեն երկար ժամանակ է` Թուրքիան ցանկանում էր լինել մուսուլմանական աշխարհի առաջնորդը: Այս երկիրը մեծ պատասխանատվություն ունի այն ամենում, ինչ կատարվում է Սիրիայում: Թուրքիան ուղղակիորեն աջացում է ԻԼԻՊ-ին: Թեպետ նրանք պնդում են, որ պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, բայց դա սուտ է: Ես եղել եմ այնտեղ, ամեն անգամ երբ իսլամիստները դժվարություններ են ունենում, թուրքական բանակն աջակցում է նրանց: Ես Քեսաբին շատ մոտ էի, երբ ԻԼԻՊ-ը մտավ հայկական գյուղ: Նախքան իսլամիստների մուտքը ալ-Նուսրա, թուրքական հրետանին սկսել էր ռմբակոծությունը: Սա ուղղակի աջակցությո ւն էր Թուրքիայի կողմից: Մինչև հիմա էլ ալ-Նուսրայում կա ճամբար, որտեղ թուրք զինվորականները զորավարժություններ են անցկացնում:

Ես շատ լավ գիտեմ հայկական հարցն ու Սիրիայի պատերազմը: Ես տեսնում եմ նույն պատկերը, նույն մարդկանց, նույն գաղափարախոսությունը: Դա օսմանների և վահաբիստներ գաղափարախոսությունն է՝ սպանել, կոտորածների միջոցով ոչնչացնել ուրիշների ինքնությունը: Եթե դու նրանց հետ չես, նրանց դեմ ես. ահա նրանց սկզբունքը: Այսօր էլ կրկնվում է նույն պատկերը. նրանք ոչնչացնում են եկեղեցիներ, խորհրդանիշներ, սպանում են մարդկանց: Հավատացեք ինձ, տարբերություն չկա այն ամենի միջև ինչ կատարվել է Հայոց ցեղասպանության տարիներին և այժմ կատարվում է Սիրիայում: Նրանք իրենց համարում են ջիհադիստներ, բայց այն, ինչին իրենք են հավատում, իսլամ չէ, դա կեղծ գաղափարախոսություն է:

-Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխարգելեր մյուս ցեղասպանությունները:

-Անշուշտ: Հայաստանը միշտ վճարել է մեծ տերությունների հետաքրքրությունների համար: Եթե աշխարհը կարողանար դատապարտել, ճանաչել Ցեղասպանությունը, հետագայում այդպիսիք չէին լինի: Միջազգային հանրությունը ոչինչ չարեց հայ ժողովրդի համար, ուստիև այն, ինչին մենք ականատես ենք լինում այսօր Սիրիայում կամ այլ երկրներում, միջազգային հանրության պատասխանատվությունն է: Խնդիրն անպատժելիությունն է: Այս պատճառով էլ ասում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մարդկային մեծագույն ողբերգություն է: Չի կարելի ասել, որ դա հայերի հարցն է, ոչ, այն միջազգային խնդիր է, քա նի որ հենց միջազգային հանրությունն է թույլ տվել այս մարդկանց շարունակել իրենց գործողությունները` ելնելով տարբեր շահերից: Սակայն այժմ, կարծես, սկսվել է այս խաղին վերջ դնելու գործընթացը: Շատ հետախուզական ծառայություններ անգամ Թուրքիայի դաշնակից երկրներից ասում են, որ հազարավոր ԻԼԻՊ-ականներ Թուրքիայից են: Այդ մարդիկ շատ վտանգավոր են: Կգա մի օր, երբ նրանք կոչնչացնեն Թուրքիան, կկռվեն Էրդողանի դեմ:

-Թուրքիան արդեն 100 տարի շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ պետք է լինի Թուրքիային, որ այն գա Ցեղասպանությունը ճանաչելու և փոխհատուցելու գիտակցությանը:

-Թուրքիան այս պահին կորցնում է, քանի որ կորցնում է ԻԼԻՊ-ը: Այն սարսափելի տեսարանները, որոնց ցույց են տալիս լրատվամիջոցները, իրական չեն: Իսլամիստները տանուլ են տալիս Սիրիայում, Իրաքում, Լիբանանի սահմանին: Թուրքիան այլևս ուժեղ չէ, իսկ Եվրոպան չունի վստահություն նրա նկատմամբ: Թուրքական պետությունն ունի շատ խնդիրներ: Եթե հարցնեք, թե կճանաչվի արդյոք Հայոց ցեղասպանություն, ես կասեմ՝ այո: Ես լինում եմ Եվրոպայում և տեսնում եմ, որ 2-3 տարի առաջ ոչ ոք չէր խոսում Ցեղասպանության մասին, իսկ այժմ շատ լրագրողներ են գալիս Հայաստան: Եվրոպայում չկան ուժեղ կառավարություններ, կան ուժեղ լրատվամիջոցներ: Բոլոր լրատվականներն աշխատում են հայերի օգտին: Հայկական համայնքը ևս ավելի ուժեղ է դարձել, քանի որ տեսնում է, որ ունի երիտասարդ պետություն՝ Հայաստանը, որի համար պետք է որոշ քայլեր անել: Թուրքիան տապալվում է, Հայաստանը` բարձրանում: Հայաստանը խաղաղ երկիր է: Չնայած ապրած մեծ ողբերգությանը՝ այն շարունակում է պայքարել խաղաղ ճանապարհով, քաղաքավարի կերպով և խնդրում է ողջ աշխարհին այլևս չկրկնել Ցեղասպանությունը:

-Բայց դուք հավատո՞ւմ եք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

-Մի օր նրանք պետք է դա անեն: Ես կարծում եմ, որ Թուրքիայի երիտասարդությունն այս հարցում պետք է ավելի շատ աշխատանք տանի և ոչ թե Հայաստանի, այլ հենց իրենց ապագայի համար: Թուրքիան հանցագործ է, թուրքական պետությունը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ: Նրանք մշտապես փորձել են սպանել հայերին` անելով դա մի քանի անգամ` 1915-ին և դրանից վաղ, 1920-ից հետո Արևմտյան Հայաստանում, նրանք փորձեցին հայերին սպանել անգամ Լեռնային Ղարաբաղում, Քեսաբում: Ողջ պատմության ընթացքում կրկնվել է նույնը: Սա հանցագործություն է հայերի դեմ, սակայն սա նաև հանցանք է թուրքական նոր սերնդի դեմ:

-Հայոց ցեղասպանության տարելիցին ի՞նչ կասեք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:

-Գիտեք, միգուցե ես մի փոքր տարբերվում եմ մյուս լրագրողներից, ովքեր գալիս են Հայաստան, հոդվածներ են պատրաստում իրենց տեսածի վերաբերյալ, հրապարակում են դրանք: Իմ պատմությունն ուրիշ է: Հայաստանն իմ սրտում է, իմ արյան մեջ: Ես միշտ ասում եմ, որ կշարունակեմ պայքարել Հայաստանի համար, քանի դեռ սիրտս բաբախում է: Կարծում եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը միջոցագային հանրության համար մեծ հնարավորություն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս երբեք ցեղասպանությունները չկրկնվեն:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ
Ամենադիտված