Ո՞ր նախարարական պորտֆելները բաժին կհասնեն ՀՅԴ-ին
Հայկական ՄամուլԴաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո: Գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ:
ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու: «Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերևա»,- ասացին:
ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լևոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում է նաև սփյուռքի նախարարության մասով: Ինչ վերաբերում է Հրանուշին, ապա հավերժ «կոմսոմոլին» չեն նեղացնի, նա թերևս կգնա դեսպան Ռուսաստանում, ասում են՝ տիկնոջ մանկության բյուրեղյա երազանքն է: Սոցապը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին: Ւնչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա նրան կթողնեն քաղաքական ֆրոնտը՝ ԳԱ ներկայացուցչի գործը՝ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» հեռանկարով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: