Ամենատարեց լատինաամերիկուհին մահացել է 127 տարեկանում
ԱշխարհՄեքսիկական Զապոպան քաղաքում մահացել է Լատինական Ամերիկայի ամենատարեց կինը, հայտնում է The Yucatan Times-ը:
Լեանդրե Բեկերա Լումբրերասը 127 տարեկան էր:
Մեքսիկուհին երբեք ամուսնացած չի եղել: Այնուհանդերձ, նա դաստիարակել է 5 երեխայի և նրանցից շատ ապրել: Նրա վերջին երեխան մահացել է 2 տարի առաջ` 90 տարեկանում:
Ընդհանուր առմամբ, Լումբրերասը թողել է 153 ժառանգ: