Հանդիպել են Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը
ԱՐԽԻՎԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: