Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում. քաղաքացին ծխահարվել է
Արտակարգ ՊատահարՄարտի 23-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Ա. Գ.-ին (ծնվ. 1970թ.), ով ծխահարվել էր:
Ա. Գ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել' ժամը 03.01-ին:
Այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 5քմ):