ԿԽՄԿ-ն տեղյակ է Արցախ-Ադրբեջան շփման գիծը զինծառայողի հատելու մասին
ԱՐԽԻՎԿարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Արցախ-Ադրբեջան շփման գիծը շարքային-պայմանագրային զինծառայողի հատելու մասին: Հանդիպում նրա հետ դեռևս չի կայացել: «Տեղեկացել ենք շփման գիծը հատելու մասին մարտի 22-ին, համաձայն մեր հանձնառության' մենք հետևում ենք միջադեպին, կապի մեջ ենք իշխանությունների հետ»,- «Արմենպրես»-ին հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյ անը: