Լավրովը ողջունել է ԵԱՏՄ-ի և լատինամերիկյան միությունների ինտեգրացումը
ԱՐԽԻՎՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության և լատինամերիկյան երկրների միությունների ինտեգրացմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք ողջունում ենք Կոլումբիայի ակտիվ դերը տարածաշրջանում, այդ թվում՝ ՍԵԼԱԿ-ի, ՈՒՆԱՍՈՒՐ-ի, Խաղաղօվկիանոսյան միավորման, ՄԵՐԿԱՍՈՒՐ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջշարժման գործում: Ռուսաստանը շահագրգռված է ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ ԵԱՏՄ-ի գծով այդ կառույցների հետ կապերի խորացմամբ»,- լրագրողներին ասել է Լավրովը՝ ամփոփելով Կոլումբիայի իր պաշտոնակից Մարիա Անխելա Օլգինի հետ Բոգոտայում կայացած հանդիպման արդյունքները:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսին Աստանայում պայմանագիր են ստորագրել ԵԱՏՄ-ի ստեղծման մասին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Հունվարի 2-ին ԵԱՏՄ-ին միացել է Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղզստանի միացումը: