Կանադայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ուսանողական ցույցը ցրելու համար
ԱշխարհՄոնրեալի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ուսանողական ցույցը ցրելու ժամանակ: Այս մասին հայտնում է տեղի CTV հեռուստաալիքը:
Մի քանի հազար ուսանողներ գիշերը դուրս էին եկել քաղաքի փողոցներ՝ հանդես գալով Քվեբեկ նահանգի իշխանությունների՝ տնտեսական կոշտ միջոցառումներ սահմանելու ծրագրերի դեմ, որը կանդրադառնա սոցիալական կարևոր շատ ոլորտների վրա:
Ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքի ակցիան անօրինական է, և փորձել է ցրել, ինչի հետևանքով ուսանողների և իրավապահների միջև փոքր ընդհարումներ են ծագել: Հաղորդվում է առնվազն 1 ձերբակալվածի մասին:
Ցուցարարները ճանապարհների արգելափակման համար կիրառել են ճանապարհային կոներ, ինչպես նաև ճայթրուկներ են պայթեցրել: