Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
ԱշխարհԱֆղանստանի Քաբուլ մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին են վկայում միջադեպի ականատեսները: Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:
Նշվում է նաև, որ տեղական անվտանգության ծառայությունում հաստատել են պայթյունի մասին տեղեկատվությունը, սակայն չեն նշել մանրամասները: