ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև՝ Ուկրաինա զենք մատակարարելու կոչով
ԱշխարհԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձևը, որը կոչ է անում արագացնել Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի մատակարարումները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Բանաձևի հեղինակ` սենատոր Ռոն Ջոնսոնի խոսքով՝ այժմ վարչակազմը պետք է արձագանքի՝ ապահովելով Ուկրաինային այն բանով, որի կարիքը նա հուսահատորեն ունի։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ուկրաինա սպառազինություն մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահին ուղղված խորհուրդներով բանաձևը: Փաստաթղթի օգտին, որը կրում է խորհրդատվական բնույթ, քվեարկել էր 348 օրենսդիր, դեմ է եղել 48-ը: