«Նյարդայնացած պահերիս Կրիշտիանուն առաջինն էր ինձ հանգստացնում». Մորատան շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան իր շնորհակալությունն է հայտնել նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին և նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Ֆուտբոլիստի խոսքերով նրանք կարևոր դեր են ունեցել իր կարիերայում.
«Մոուրինյուն կարող էր շեշտը դնել այլ ֆուտբոլիստի վրա, սակայն նա ինձ ընտրեց, ինչի համար նրան ընդմիշտ երախտապարտ եմ: Նյարդայնացած պահերին Կրիշտիանու Ռոնալդուն առաջինն էր ինձ աջակցում և հանգստացնում: «Ռեալում» իմ առաջին գոլը հեղինակեցի նրա շնորհիվ: Ռոնալդուն միշտ ասում էր, որ գոլերը ինձ մոտ կգան»,- Մորատայի խոսքը մեջբերում է La Sexta-ն: