Ավտովթար Ազատություն և Զարյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 27-ին' ժամը 01.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 910 պ/հ (վարորդ' Վ. Ա., ծնված 1988թ.) և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի 60 QQ 022 պ/հ (վարորդ' Հ. Վ., ծնված 1987թ.) ավտոմեքենաները: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և փակել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը: