«Ժողովուրդ». Ներսես Նազարյանի որդին «անհետացե՞լ» է
Հայկական ՄամուլԵրեկ «Ժողովուրդ»-ը էլեկտրոնային նամակ տացավ, որի հեղինակը (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) հայտնում է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին' Արմեն Նազարյանը, իրեն 3 միլիոն 400 հազար դրամ է պարտք, բայց նրան ոչ մի կերպ չեն կարողանում «գտնել»:
Ըստ նամակի հեղինակի՝ Նազարյաններին պատկանող ընկերությունների գրասենյակները բոլորը փակ են, հեռախոսներն էլ՝ անջատված: Երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել Արմեն Նազարյանի հետ' պարզելու համար, թե ինչու պարտատերերը չեն կարողանում իր հետ կապ հաստատել, որ ստիպված լրատվամիջոցների աջակցությանն են դիմում: «Ես հենց հիմա գրասենյակում նստած եմ ու վերջին մատակարարին նոր եմ ճանապարհել: Այսօր 20 մատակարարի հետ եմ հանդիպել: Նույն գրասենյակում նստած եմ, ով ուզում է ինձ տեսնել, հերթագրվում են, հանդիպում ենք ու զրուցում ենք: Մեր գրասենյակը Մերգելյան փողոցի վրա է, ու ես փորձում եմ բոլոր հարցերը հարթել»,- վստահեցրեց Արմեն Նազարյանը»: Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: