Կալիֆոռնիայում 18 դպրոցական է տուժել ճայթրուկի պայթյունի հետևանքով
ԱշխարհԿալիֆոռնիայի հարավում գտնվող Մենիֆի քաղաքում երեկ 18 դպրոցական է տուժել դպրոցի բակում ճայթրուկի պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, նրանցից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, մնացածները թեթև վնասվածքներ են ստացել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ աշակերտներից մեկը վառել էր ճայթրուկն ու այն դրել տակառի մեջ՝ բակի կենտրոնում:
Արդյունքում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որից տուժել էին մոտակայքում գտնվող աշակերտները: Աշակերտերից հինգը հոսպիտալացվել է: