Լյուբիցը բողոքում էր աշխատանքից և գումարի պակասից
ԱշխարհՖրանսիական ալպերում A320 իքնաթիռի կործանման ենթադրյալ մեղավոր Անդրեաս Լյուբիցը բողոքում էր աշխատանքային պայմաններից, փողի պակասից և Germanwings-ում իր տեղը կորցնելու վախից: Այդ մասին Bild ամսագրին տված հարցազրույցում պատմել է նրա նախկին ընկերուհին՝ բորտուղեկցորդուհի Մարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երբ ես լսեցի ավիաաղետի մասին, մտքիցս դուրս չէին գալիս նրա խոսքերը. «Մի օր ես կանեմ մի բան, որը կփոխի ամբողջ համակարգը, և բոլորը կիմանան իմ անվան մասին և կպահպանեն այն հիշողություններում»,- ասել է Մարիան:
Նրա խոսքով՝ Լյուբիցն այդ մասին պատմել էր անցյալ տարի:
«Ես երբեք չեմ իմացել, թե ինչ նկատի ուներ նա: Միայն հիմա այդ խոսքերն իմաստ են ձեռք բերել»,- նշել է նա: