Շրի-Լանկայի նախագահի եղբորը կացնահարել են
ԱշխարհՇրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի կրտսեր եղբայրը մահացել է վերքերից, որոնք նա ստացել էր երկու օր առաջ, երբ նրա վրա հարձակվել է կացինով զինված տղամարդը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Դեպքը տեղի է ունեցել Պոլոնարուվայում՝ սպանված Պրիյանտխի Սիրիսենայի հայրենի քաղաքում:
Շրի-Լանկայի կառավարության հայտարարության համաձայն՝ պետության ղեկավարի եղբայրը վնասվածք էր ստացել հինգշաբթի գիշերը՝ ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը ձերբակելվել է:
Պրիյանտխի Սիրիսենան տան 12 երեխաներից ամենափոքրն է եղել:
Շրի-Լանկայի նախագահը եղբոր մահվան ժամանակ պետական այցով Չինաստանում է եղել: