Սամբո. Սամվել Բադալյանն՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
ՍպորտՄարտի 29-ին Մոսկվայում ավարտվեց «Խառլամպիևի հուշամրցաշար»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ նվաճեց 62կգ քաշային Սամվել Բադալյանը:
Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն:
Այսպիսով, մերոնք հայրենիք կբերեն 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ. տեղեկացնում է sambo.am-ը: