Հարիսոն Ֆորդը վթարից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Գիտություն և ՄշակույթԱմերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը հիվանդանոցից դուրս է եկել այն բանից երեք շաբաթ անց, երբ նրա կառավարած թեթևշարժիչավոր ինքնաթիռն աղետի էր ենթարկվել գոլֆի դաշտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վթարից հետո 72-ամյա դերասանին տեղափոխել էին Կալիֆոռնիայի UCLA բժշկական կենտրոն: Բուժզննումը նրա մոտ հայտնաբերել էր գլխի վերք, ջարդված կոնքոսկր և կոճ, բայց հաղորդվել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչդեռ մարտի 28-ին դերասանին Լոս Անջելեսում տեսել են ղեկի առաջ, հաղորդել է People հանդեսը:
Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ այժմ Ֆորդը «վերականգնվում է ընտանեկան հանգստի պայմաններում»: Բժիշկները նրան նշանակել են բուժում, որը բաղկացած է վարժություններից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆորդը կխաղա «Սայրի վրայով վազողը» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: