G20-ի գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար գաղտնազերծել են տերությունների ղեկավարների տվյալները
Աշխարհ2014 թվականի նոյեմբերին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված «քսանյակի» (G20) գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար գաղտնազերծել են միջոցառմանը մասնակցած աշխարհի երկրների ղեկավարների անձնական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գագաթնաժողովը տեղի Է ունեցել նոյեմբերի 15-16-ին: Ինչպես գրում Է Guardian թերթը, Ավստրալիայի ներգաղթի և սահմանների պահպանության նախարարության աշխատակիցը սխալմամբ գագաթնաժողովի մասնակիցների անձնական տվյալները 2014 թվականի նոյեմբերի 7-ի ուղարկել Է ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին: Ասիայի գավաթը 2015 թվականի հունվարի 9-ից 31-ն անցկացվել Է Ավստրալիայում: Ղեկավարների թվում, որոնց տվյալները փոստով սխալմամբ ուղարկվել են ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին, մասնավորապես, նշվում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք ՕբամաÕ ¶, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, ինչպես նաև Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը: Ընդամենը տեղեկատվության արտահոսքը վերաբերում Է 31 մարդու:
Guardian-ը գրում Է, որ նախարարության աշխատակիցը չի ստուգել Outlook փոստային ծրագրի մեջ մտցված հասցեատիրոջ ճիշտ լինելը: Միջադեպի մասին տեղեկացվել Է ղեկավարությանը: Հաղորդվում Է, որ տվյալները, որոնք սխալմամբ ուղարկվել են ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին, ներառում են աշխարհի երկրների ղեկավարների անունները, նրանց ծննդյան ամսաթիվը, նրանց անձնագրային և այցագրային տվյալները:
Ինչպես ավելի ուշ հայտնել Է Ավստրալիայի ներգաղթի և սահմանների պահպանության նախարարության այցագրային ծառայության տնօրենը, տեղի ունեցածի պատճառը մարդկային սխալն Է. քիչ հավանական Է, որ աշխարհի երկրների ղեկավարների՝ Համացանցում հայտնված տվյալները հասանելի են եղել ազատ ներբեռնման համար: Ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչները նախարարությանը տեղեկացրել են, որ ջնջել են ստացված հաղորդագրությունը: Ինչպես նշում Է Guardian-ը, դեռևս հայտնի չԷ, թե աշխարհի երկրների ղեկավարները տեղեկացված եղել են արդյոք պատահածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: