Ռուսաստանը և Թուրքիան ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ նախնական հանդիպումներ են անցկացնում
ԱշխարհԹուրքիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդան Յիլդիրիմը հույս ունի, որ այս տարվա ընթացքում կորոշվեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու սահմանները: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Մենք այժմ քննարկում ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, այն դեռևս չունի հստակ ձևաչափ, դեռևս ընթանում են նախնական հանդիպումներ: Սակայն մենք հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կարող ենք հասնել կոնկրետ քայլերի, և որոշել այդ ազատ տնտեսական գոտու սահմանները»,- ասել է Յիլդիրիմը: