«ՀէՑ-ն այս պահին վաճառված չէ». ՀՀ փոխվարչապետ
Քաղաքական«Հայաստանի էլկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս պահին վաճառված չէ, սակայն այդ ընկերությունը մասնավոր է և կարող է բանակցություններ վարել տարբեր կողմերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը' պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկատվութ յունը, որ ՀԷՑ-ը վաճառվել է:
««Հայաստանի էլկտրական ցանցերը» այս պահին վաճառված չեն: Այն կարող է վաճառվել կամ անցնել այլ գործընթացներով, բայց այս պահին չկա նման բան: Բանակցություններ ցանկացած տնտեսական սյուբեկտի վերաբերյալ ընթանում են, և քանի որ դա մասնավոր ընկերություն է' ես դժվարանում եմ ասել, թե իրենք քանի հոգու հետ են բանակցում և ինչ արդյունքներ ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հավաստեց Գաբրիելյանը:
Այն հարցին, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնել է «Տաշիր գրուպը», Վաչե Գաբրիելյանը նշեց. «Չեմ կարող ասել, թե մասնավոր ընկերությունը ում հետ է բանակցում»:
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերըը» վաճառվել է: Նշվում է, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: