ՀՀ վարչական դատարանը մերժել է Դարանակի համայնքի ղեկավարի թեկնածուի դիմումը
ԻրավունքՀՀ վարչական դատարանի կողմից հրապարակված վճռից հետո, որով մերժվել է Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Մարգարյանի հայցադիմումը՝ այս տարվա մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի ղեկավարի պաշտոնում վերըն տրված է համարվում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ նախագահ Կարեն Լեւոնյանը, ՀՀ վարչական դատարանը մարտի 30-ին հրապարակած իր դատավճռում մերժել է Վահան Մարգարյանի հայցադիմումը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, որով արդեն ընտրված է համարվում Վլադիմիր Սարկիսյանը, ով հերթական ժամանակահատվածում կղեկավարի Դարանակ համայնքը:
Խոսրով Խլղաթյան