Լոնդոնում բացվել է մուսուլմանուհիների համար լյուքս հագուստի առաջին խանութը
ԱշխարհՄուսուլմանուհիների համար հագուստի՝ աշխարհում ամենահայտնի արտադրողը՝ Aab-ը, խանութ է բացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Albawaba-ին: Աշխատանքի առաջին օրը խանութ է այցելել Լոնդոնի ավելի քան երկու հազար բնակչուհի:
Ինչպես գրել է ինտերնետ-ռեսուրսը, խանութում կարելի է ձեռք բերել հիջաբներ (գլխաշորեր), աբայաներ (զգեստներ), ջիլբաբներ (միաձևվածք հագուստ, որ ծածկում է ամբողջ մարմինը), ինչպես նաև տարբեր աքսեսուարներ (հերակալներ, պայուսակներ, զարդեղեն):
Առևտրանիշի կայքում զտեղված տեղեկատվության համաձայն՝ լյուքս դասի՝ մետաքսից կարված հիջաբի արժեքը կազմում է շուրջ 40 ֆունտ (մոտավորապես 60 դոլար):
2007 թվականին հիմնադրված ընկերության կրեատիվ տնօրեն Նազմին Ալիմը պատմել է, որ առևտրանիշն իր հավաքածուներն ստեղծում է՝ հետևելով արդի նորաձևության միտումներին:
Albawaba-ն տեղեկացնում է, որ փորձագետները Մեծ Բրիտանիայում այսպես կոչված «համեստ հագուստի» շուկայի շրջանառությունը գնահատում են տարեկան հարյուր միլիոն ֆունտ (շուրջ 147 միլիոն դոլար): «Համեստ հագուստը» նաև համարվում է նորաձևության ինդուստրիայի ամենաարագ աճող հատվածներից մեկը: