«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 

Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը շնորհվել է ՀԱՀ-ի PRAESA կազմակերպությանը

Գիտություն և Մշակույթ

Աստրիդ Լինդգրենի հիշատակի 2015 թվականի գրական միջազգային մրցանակը, որը 2003 թվականից ի վեր հանձնվում է մանկական և պատանեկան գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար, շնորհվել է Հարավաֆրիկյան Հանրապետության PRAESA կազմակերպությանը: Այդ մասին, ինչպես տեեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին Ստոկհոլմում հայտնել է միջազգային ժյուրիի նախագահ Բուել Վեստինը:

PRAESA-ն Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում այլընտրական կրթության ուսումնասիրման նախագծի կրճատ անվանումն է: 1992 թվականին նախագիծը վերաճել է PRAESA կազմակերպության, որը երեխաներին օգնում է կարդալ սովորել և չմոռանալ իրենց մայրենի լեզուն:

Կազմակերպությունը սերտորեն գործակցում է գիտնականների ու կամավորների հետ՝ օգտագործելով գրքի ակումբների ստեղծված ցանցը: PRAESA-ի ակտիվիստների շնորհիվ երկրում մի շարք գրքեր են հրատարակվել ամենատարբեր լեզուներով, որոնցով խոսում են Հարավային Աֆրիկայում:

2015 թվականի պարգևին հավակնում էին 61 երկրների 197 թեկնածուներ, որոնց թվում էին մանկական գրողներ, նկարազարդողներ և կազմակերպություններ, որոնք աշխատում են երեխաների հետ: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանից մրցանակին առաջադրվել էին գրող Արտուր Գիվարգիզովը, նկարազարդողներ Սերգեյ Լյուբաևը և Իգոր Օլեյնիկովը, ինչպես նաև մանկական գրքի «Բամպեր» ավտոբուսը:

Աստրիդ Լինդգրենի հիշատակի գրական միջազգային մրցանակը Շվեդիայի կառավարության կողմից հիմնվել է 2002 թվականին հանրահայտ գրողի վախճանվելուց հետո՝ նպատակ ունենալով աջակցել մանկական և պատանեկան գրականության զարգացմանը: Պարգևի հիմնումը դարձել է նաև Աստրիդ Լինդգրենի ճանաչման և նրա նկատմամբ խորը հարգանքի հավաստումը, ով այսօր էլ մնում է ամենասիրելի ու ընթերցվող գրողը ինչպես Շվեդիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Աստրիդ Լինդգրենի գրքերը թարգմանված են աշխարհի ավելի քան 90 լեզուներով:

Այսօր ALMA (The Astrid Lindgren Memorial Award) մրցանակը խոշորագույններից մեկն է համարվում միջազգային այն պարգևների թվում, որոնք հանձնվում են երեխաների ու դեռահասների համար գրականության բնագավառում: Դրամական պարգևատրման գումարը կազմում է 5 մլն շվեդական կրոն (700 հազար ԱՄՆ-ի դոլար):

Պարգևին արժանացածի անունն ամեն տարի Շվեդիայում հայտարարվում է մարտի վերջին: 2014 թվականի համար մրցանակը հանձնել են շվեդ գրող Բարբրա Լինդգրենին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան
Ամենադիտված