Լոս Անջելեսում հոսպիտալացվել է կանադացի լեգենդար երգչուհի Ջոնի Միտչելը
Գիտություն և ՄշակույթԱրդի փոփ երաժշտության լեգենդներից մեկին՝ կանադացի երգչուհի և կոմպոզիտոր Ջոնի Միտչելին, մարտի 31-ին տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Hollywood Reporter շաբաթահանդեսը:
Հրատարակության տվյալներով՝ 71-ամյա երգչուհին իր տանը կորցրել է գիտակցությունը: «Նա անհապաղ հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ընդգծել է շաբաթահանդեսը: Բժիշկներն առայժմ հրաժարվում են նրա առողջական վիճակի մասին որևիցե տեղեկատվություն տրամադրելուց:
«Գրեմմի»-ի ութակի դափնեկիր Ջոնի Միտչելը համարվում է ֆոլկ-ռոքի և ֆոլկ-ջազի դասական: Նրա փառքի բարձրակետը բաժին է ընկել անցյալ դարի 70-ական թվականներին: Մասնագետները նշում են, որ նա ուժեղ ազդեցություն է թողել արդի շատ երաժիշտների և կատարողների ստեղծագործության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: