Ֆրանսիան Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալները» կհանձնի ԵՄ-ին. Euobserver
Համաշխարհային ՄամուլՖրանսիան մտադիր է Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները հանձնել Եվրամիությանը, առաջինը պետք է մատակարարվի արդեն մայիսին և վերաբազավորվի Ռիգայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Euobserver հրատարակությունը:
«Երկու ռազմանավերի այդ մատակարարումը պատմական քայլ է ԵՄ-ի համատեղ պաշտպանական քաղաքականության ստեղծման գործում»,-գրել է հրատարակությունը՝ հղում անելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ֆրանսիական կողմը դեռևս չի հաստատել այդ տեղեկատվությունը: Մինչ այժմ Փարիզը նմանօրինակ պլանների մասին չի հայտարարել: