«Իրանի հետ բանակցությունների ժամամանկ ձեռք են բերվել բոլոր առանցքային ասպեկտների շուրջ համաձայնությունները». Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը և «վեցնյակը» պայմանավորվածություններ են ձեռք բոլոր առանցքային ասպեկտենրի շուրջ: Նրա խոսքով` դրանք կհայտարարվեն առաջիկա ժամերին կամ օրվա ընթացքում. «Մինչև հունիսի վերջ, փորձագետները կամփոփեն մանրամասները», - ասել է նախարարը:
Ըստ Սերգեյ Լավրովի՝ արդեն հնարավոր է բավարար վստահությամբ ասել, որ նախարարների մակարդակով ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն` խնդրի վերջնական կարգավորման բոլոր առանցքային հարցերի շուրջ:
Նախարարը նշել է նաև, որ Իրանի և «վեցնյակի» պայմանավորվածության նախագիծը ներառում է պատժամիջոցները չեղարկելու առաջարկների ընդլայնված տարբերակներ: