Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) 

Երկրորդ բուժմիավորումը գրեթե մեկ դար առողջություն է պարգևում մեր քաղաքացիներին (լուսանկարներ)

Հայաստան

Երկրորդ բուժմիավորումը Հայաստանի խոշոր բժշկական կենտրոններից մեկն է, որն արդեն 96 տարի է, ինչ սպասարկում է քաղաքացիներին: Տասնամյակներ շարունակ այստեղ վերապատրաստվում են Երևանի պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Երևանի բժշկական ուսումնարանների ուսանողներն ու դասախոսական կազմը:

Հիվանդանոցը Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բազաներից է, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների ախտորոշման և բուժման կազմակերպման հարցում ակտիվ ներգրավել նաև նյարդաբանական և օտոլարինգոլոգիական ամբիոնների բարձր որակավորում ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Բուժմիավորումը համալրված է բարձր որակավորում ունեցող կադրերով, ապահովված ժամանակակից բժշկական տեխնիկայով, ունի ախտորոշիչ և բուժական կաբինետների համալիր, որոնք ապահովում են ախտորոշիչ-բուժական գործընթացը բժշկական գիտության ժամանակակից մակարդակով:

Լուրեր.com-ը զրուցեց Երկրորդ բուժմիավորման Վիրաբուժության գծով փոխտնօրեն, Առաջին նյարդաբանական բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Միրաքյանի հետ:

- Տիկին Միրաքյան, կներկայացնե՞ք Երկրորդ բուժմիավորման կողմից մատուցվող ծառայությունները։

- Նախ պետք է ասեմ, որ մեր հիվանդանոցը գործում է շուրջ 96 տարի, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է ցանկացած բուժհաստատության համար: Մեր հիվանդանոցում մատուցվում է նյարդաբանական, օտոլարինգոլոգիական, վնասվածքաբանական, ախտորոշիչ, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական, ինչպես նաև թերապևտիկ ծառայություններ:

Ախտորոշիչ ծառայություններն իրականացնելու համար ունենք բարձրակարգ լաբորատորիաներ, որտեղ կատարվում են բոլոր տեսակի հետազոտություններ, ռենտգեն բաժանմունք (ռենտգենոսկոպիա, ֆլյուրոգրաֆիա), սրտագրական կաբինետ (ԷՍԳ), սոնոգրաֆիկ կաբինետ (ներքին օրգանների գերձայնային հետազոտություններ), օտո-նյարդաբանական կաբինետ, նյարդաակնաբանական կաբինետ, նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիա, դոպլերոգրաֆիայի կաբինետ, նյարդահոգեբանական լաբորատորիա, որը, ի դեպ, միակն է Հայաստանում, որը հետազոտում է մարդու բարձրագույն կեղևային ֆունկցիաները, հայտնաբերում դեմենցիայի (ինտելեկտի իջեցում) վաղ ձևերը և որոշում դրանց շտկման լուծումները: Կա նաև էնոսկոպիկ կաբինետ (ֆիբրոլարինգոսկոպիա, գաստրոդուոդենոսկոպիա) և աուդիոմետրիայի կաբինետ, որտեղ կիրառվում են լսողության ստուգման բոլոր հայտնի մեթոդները:

Նշեմ նաև, որ Երկրորդ բուժմիավորումն ունի նաև ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, ինգալացիոն բաժանմունքներ, մանուալ թերապիա և ասեղնաբուժական ծառայություն։

-Ո՞ր բաժանմունք են առավել հաճախակի դիմում քաղաքացիները:

-Ավելի շատ դիմում են նյարդաբանական կենտրոն, ինչպես նաև կատարում պլաստիկ վիրահատություններ. մարդիկ ավելի հաճախ իրենց գումարները տրամադրում են պլաստիկ վիրահատություններին, քան առողջությանը:

-Որտե՞ղ են վերապատրաստվում Երկրորդ բուժմիավորման մասնագետները:

- Մեզ մոտ աշխատում են պատկառելի մասնագիտական փորձ և հեղինակություն ունեցող մասնագետներ, սակայն եթե վերապատրաստման անհրաժեշտություն է լինում, ապա՝ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ճիշտ է՝ բժիշկների վերապատրաստումը, սարքավորումներ ունենալը շատ կարևոր է, բայց առավել կարևոր է, երբ բժիշկների «գլուխն» աշխատում է, իսկ մեր հիվանդանոցի «ձեռքերն ու մատներն» աշխատում են: 

-Ո՞ր բուժհաստատությունների հետ եք համագործակցում:

-Համագործակցում ենք Հայաստանի բազմապրոֆիլ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների հետ:

-Մատչելի՞ են արդյոք ձեր հիվանդանոցի ծառայությունները:

-Հաշվի առնելով մեր քաղաքացիներից շատերի սոցիալական վիճակը՝ պետպատվերներ շատ են լինում: Ունենք նաև զորակոչիկներ, որոնք նույնպես հետազոտվում կամ բուժման կուրս են անցնում պետպատվերի շրջանակում:

Մարդիկ մեզ են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացման փուլում է լինում, ոչ թե այն ժամանակ, երբ այն նոր–նոր է գլուխ բարձրացնում։ Այսինքն՝ քանի խնդիրը կյանքին վտանգ չի սպառնում, նրանք չեն դիմում. բարդություններն ավելի շատ են լինում, քան եթե ժամանակին դիմեին:

Այսպիսի մի ասացվածք կա՝ «Հայը բուժվում է հիվանդությունը սկսվելուց տասը տարի հետո, հրեան՝ հիվանդությունն սկսվելուց տասը տարի առաջ»:

{gallery}erkrord{/gallery}

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված