«Ձերբակալված Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել». Նիկոլ Փաշինյան
ԲլոգոսֆերաԱզգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ հանդիպել է «Հիմնադիր խորհրդարանի»-ի ձերբակալված անդամներին.
«Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին և Պավել Մանուկյանին:
Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում:
Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի և տրամադրված են վճռական,- ասվում է պատգամավորի հայտարարությունում: