Սպասվում է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի և ո՛չ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել ԱԺ-ում իր օգնական Վահագն Գևորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ` այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա ևս վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: