Ո՞ւմ եք ընտրելու թիվ 6 ընտրատարածքում. հարցում
ՀասարակությունԼուրեր.com կայքն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացնում՝ «Երևանի թիվ 6 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Նշենք, որ այդ ընտրատարածքում առաջադրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վահան Գուրգենի Կարապետյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական՝ Ռուբեն Գառնիկի Հովսեփյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Պավլիկի Մարիտիրոսյանը և անկուսակցական, «Վան Արյան» հրատարակչատուն ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ավետ Վիլյամի Պողոսյանը:
Քվեարկությունն ընթանում է Լուրեր.com կայքի գլխավոր էջի մեջտեղի աջ մասում զետեղված «Հարցում» հատվածում:
Հիշեցնենք, որ թիվ 6 ընտրատարածքն ընդգրկում է Աշտարակի խճուղուց «Վահագնի» թաղամասի արևմտյան եզրերով հատելով Սիլիկյան նոր խճուղին հասնում մինչև Սիլիկյան հին խճուղին (ընդգրկելով Գ-1 թաղամասը), այնուհետև Սիլիկյան հին խճուղով հասնում մինչև Գ.Հասրաթյան (Լենինականի) փողոց, շրջանցելով Գ.Հասրաթյան փողոցի (Լենինականի) թիվ 4, 6, 8, 10 շենքերը, անցնում Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի հյուսիսային մասով' մինչև Գ.Բաշինջաղյան փողոց, շարունակվում Գ.Բաշինջաղյան, Ա.Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, Հրազդանի կիրճով մինչև Աջափնյակ վարչական շրջանի սահմանը, այնուհետև վարչական շրջանի սահմանագծով' մինչև Աշտարակի խճուղի։