Քարդաշյանները Գյումրիում այցելեցին պապական տուն
ՀայաստանԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր և քրոջ հետ ապրիլի 11-ին այցելեցին Գյումրի: Գյումրիում առաջին կանգառը «Գյումրի կոմերցիոն կենտրոն»-ի «Նանե» հյուրանոցն էր, որտեղից նրանք ամուսնու, դստեր և քրոջ հետ մեկնեցին Գյումրու Սբ Աստվածածին կամ «Յոթ Վերք» եղեկեցի:
Ի դեպ, եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգություն, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկը իրավունք չունի փակել եկեղեցու դռները: Եկեղեցուց Քարդաշյանը մեկնեց այն տունը, որը, ինչպես պարզվել է Ազգային արխիվից, եղել է Քադաշյանների պապական տունը: Այն գտնվում է Գյումրու Մյասնիկյան 143 հասցեում: Այդ տանը որոշ ժամանակ մնալուց և նկարահանումներ կատարելուց հետո Քարդաշյանները մեկնեցին: Այդ տանը ոչ ոք չի բնակվում. հարևանների խոսքով՝ վերջերս տունը գնել են երիտասարդ ամուսիններ:
Արմենուհի Մխոյան