Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 

Գարեգին Բ-ի ելույթը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցված պատարագին (ամբողջությամբ)

ԱՐԽԻՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 12-ին Վատիկանում մասնակցել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագին: Սրբազաց արարողության ընթացքում Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հայրերից սուրբ Ս. Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել է «Եկեղեցու վարդապետ»:

Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվել է հոգեհանգստյան արարողություն' Մեծ Եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել Ֆրանցիսկոս Պապին և ներկա հավատավոր ժողովրդին:

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Աստծո ողորմած կամքով վերստին այցելել ենք Հռոմ: Եկել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և աշխարհասփյուռ հավատավոր Մեր զավակների ներկայացուցիչների հետ՝ Սուրբ Հարության խնդությունը մեր հոգում, Քրիստոսավանդ սիրով եղբայրական Մեր ողջույնն ու բարեմաղթանքները բերելու Ձերդ Սրբությանը և մեր աղոթքներով մասնակից լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առ թիվ Ձեր կողմից մատուցված Սրբազան Պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում: Մեր քույր Եկեղեցիների բարեկամությունը վկայող սրբազան այս արարողության ընթացքին, ի գոհունակություն Մեզ և մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու հայրերից սուրբ Գրիգոր Նարեկացին Ձերդ Սրբության կողմից հռչակվեց Կաթոլիկ Եկեղեցու սահմանումով՝ «Վարդապետ Եկեղեցու»: Աղոթուսույց և տիեզերալույս սուրբ Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարության և խոստովանության աղերսը՝ որպես «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ», երկինք բուրվառեց: Սուրբ վանականը, հայոց համար պաշտելի իր «շնչավոր մատյանով» Քրիստոսաշնորհ փրկության ուղին ցույց տվեց «մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին» (Բան Գ), դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին։ Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձությունների դիմակայել:

Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրագործվեց ցեղասպանության ահռելի ոճիրը: Կանխամտածված ծրագրով, աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ և կես միլիոն հայեր: Հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր նվիրական բնօրրանից՝ պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում: Ավերվեց, ոչնչացվեց, բռնազավթվեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը: Ոչինչ, սակայն, ոչ տառապանք, ոչ հալածանք, ոչ անգամ մահ՝ չսասանեց մեր ժողովրդին և չհեռացրեց իր սուրբ հավատքից: Ազգովի նահատակության հոգևոÖ € սխրանքի ողջ մեծությունն է այսօր պատկերվում մեր առջև, որը դրսևորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռևս 5-րդ դարում սահմանած իր ինքնության բանաձևը, որ քրիստոնեությունն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն (Եղիշե պատմիչ): Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը, նոր կյանք վերընձյուղել սփյուռքի համայնքներում և Հայաստանի արևելյան հատվածում վերականգնված պետականության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազում զրկանքների ու դժվարությունների: Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կյանքի համար և արդարության հաղթանակի հավատով շարունակում ջանքերը հանուն իր իրավունքների, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և իր արդար պահանջատիրության:

Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց Ցեղասպանությունը, վերացնել դրա հետևանքները և ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների: Այսօր էլ հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության ու կարոտության մեջ են, հալածվում ու իրենց կյանքով են վճարում հավատքի համար: Մենք հավատացած ենք, որ Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման և իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը: Այս իմաստով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ և գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված այս Սրբազան Պատարագին, մեր նահատակների նվիրական հիշատակի առջև Մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ Սրբության երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապը Մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները: Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսուխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպ անության ողբերգությունները:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24): Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով. Իսկ Դո՛ւ, առ ամենայն հնարս զօրաւոր, Մատո՛ ինձ ոգի փրկութեան, Աջ պաշտպանութեան, ձեռն այցելութեան, Հրաման բարութեան, լոյս ողորմութեան, Բան նորոգութեան, պատճառ քաւութեան, Գաւազան կենաց օգնութեան: Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս, Օրհնեա՜լ ընդ Հօր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից: Ամէն: (Բան ԾԹ)»,-իր ելույթում նշել է կաթողիկոսը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Ամենադիտված