«Չարենցի հայտնի հորդորն այսօր, ավելի քան երբեք, արդիական է»
ԲլոգոսֆերաԱրման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս Պատմական Օրը, երբ Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանությունը, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը միահամուռ հայ ժողովրդի կողքին է 100-ամյակի նախօրեին, կոչ եմ հղում իմ բոլոր Հայրենակիցներին, ավելի քան երբեք, մի կողմ դնել քաղաքական, տնտեսական, անձնասիրական բնույթի ժամանակավոր նկրտումները և աշխարհին հանդես գալ ավելի, քան երբևէ, որպես միավորված և ուժե՛ղ։ Այսօր մենք Համամարդկային Պատմության էջերն ենք լրացնում մեր անթոթով կամքով և Արդար Պայքարով։ Ցանկացած տեսակի բաժանարար ելույթները, իրարանցումները, վիրավորանքները ծառայում են և մանիպուլացվում մեր ազգի դեմ։ Յուրաքանչյուր պայքար իր ժամանակն ու ձևերն ունի։ Եվ այսօր, ավելի քան երբեք, արդիական է Եղիշե Չարենցի հայտնի հորդորը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»: