ԵՄ-ից մոտ 6.000 ջիհադիստ մեկնել է Սիրիա` պատերազմելու
ԱշխարհՆերկայումս Եվրամիության երկրներից Սիրիա ջիհադիստների շարքերում կռվելու է մեկնել հինգից մինչև վեց հազար մարդ: Նրանցից 1.450-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հայտարարել է արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Վերա Յուրովան: Նրա հարցազրույցն այսօր հրապարակվել է ֆրանսիական Le Figaro թերթում, փոխանցում է korrespondent.net-ը:
Այդ միտմանը հակազդելու համար անհրաժեշտ է բարելավել եվրոպական իրավապահ մարմինների և արդարադատության մարմինների միջև համագործակցությունը, նշել է Յուրովան:
Բացի այդ, անհրաժեշտ է իրականացնել համապատասխան տեղեկատվության «համակարգային և ավտոմատ» փոխանակում, ինչպես նաև ստեղծել միջազգային քննչական խմբեր, կարծում է եվրահանձնակատարը:
Միաժամանակ Յուրովան հայտնել է, որ ԵՄ-ում ջիհադիստների թվի աճի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը 2015 թվականին 2,5 միլիոն եվրո է հատկացրել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, պայմանական դատապարտյալներին օգնող հանրային հոգաբարձուների և դատախազների որակավորումը բարձրացնելու նպատակով: