«Հրապարակ». ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա
Հայկական ՄամուլՈրոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սեւեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերեւս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» եւ «Կրթության եւ հանրակրթության մասին» օրենքների մասին է: Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից' հանուն Լեւոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: