C-300-ի մատակարարումները սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Նեթանյահու
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում «անհանգստություն է հայտնել» այն բանի կապակցությամբ, որ Մոսկվան հանել է զենիթահրթիռային C-300 համակարգի Իրանին վաճառելու արգելքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ վարչապետ Նեթանյահուն «նախագահ Պուտինին ասել է, որ տվյալ որոշումը միայն կուժգնացնի Իրանի ագրեսիան և կխաթարի Մերձավոր Արևելքում անվտանգությունը»: