Բելառուսում փոշու փոթորիկը ցերեկը գիշերվա է փոխակերպել (տեսանյութ)
ԱշխարհՀամացանցում տարօրինակ եղանակային երևույթի տեսագրություն է հայտնվել, որտեղ Բելառուսի Սոլիգորսկ քաղաքում ցերեկը մի քանի րոպեի ընթացքում փոխակերպվում է գիշերվա: Այս մասին գրել է TIME ամսագիրը:
Բարեբախտաբար, փոթորկի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել:
Տարվա այս եղանակին նման փոթորիկը հազվագյուտ երևույթ է: Ավելի զարմանալին այն է, որ դրա հետ մեկտեղ հորդառատ անձրև է տեղացել:
Մայր բնությունը հիշեցրել է մեզ, որ գիտաֆանտաստիկան ի վերջո այնքան էլ տարօրինակ չէ: