Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրպագուների տարօրինակ պահվածքը՝ Լոս Անջելեսում (տեսանյութ)
ԱՐԽԻՎՔիմ Քարդաշյանն ու նրա ամուսին՝ Քանյե Ուեսթը, դեպի Հայաստան, այնուհետև Իրայել և Ֆրանսիա ուղևորությունից հետո, ինչպես հայտնի է, վերադարձել են Միացյալ Նահանգներ՝ Լոս Անգելես:
TMZ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են երկրպագուները «գրոհում» աստղային զույգին:
Նրանցից մեկը նույնիսկ թղթեր է նետել մեքենայի մեջ, որում արդեն եղել են Քանյե Ուեսթն ու նրա փոքրիկ դուստրը՝ Նորթը:
Երբ Քիմը նույնպես միացել է ընտանիքին, մեքենայից դուրս են նետվել այդ թղթերը: Թե հատկապես ինչ թղթեր են դրանք, չի հստակեցվում: