«ՄԱԿ-ը քաղաքական պատվեր է կատարում Սիրիայի դեմ». Ասադ
Համաշխարհային ՄամուլՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ուշադրություն չի դարձնում ահաբեկիչների կողմից Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցների վրա, ինչը իրենց կողմից դիտվում է որպես քաղաքաքական քարոզչություն Սիրիայի ղեկավարության դեմ: Այս մասին հայտնել է «Московский Комсомолец»-ը:
«Սիրիան չի դիմել ինչ-որ երկրի, այլ` Միավորված ազգերի կազմակերպությանը: Երբ Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ ապացույցներ կային, նրանք (ՄԱԿ-ը) չփորձեցին դրանք ստուգել: Նրանք չհիշատակեցին դրա մասին: Հետևաբար դա Սիրիայի դեմ քաղաքական քարոզչության օրակարգի մի մասն է»,- ասել է Սիրիայի նախագահը պետական ՍԱՆԱ գործակալությանը տված հարցազրույցում: