Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետությանը» զենք մատակարարելու համար
ԻրանԱՄՆ-ն «Իսլամական պետության» ահաբեկիչներին մատակարում է զենք, գումար և սննդամթերք, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը:
«Միացյալ Նահանգները չպետք է զենք, գումար և սնունդ մատակարարի «Իսլամական պետություն» խմբավորմանը, այնուհետև ներողություն խնդրի, թե նրանք ենթադրաբար դա սխալմամբ են արել: Ամերիկացիները պնդում են, թե նրանք ցանկանում են դիմակայել ԻՊ-ին», - ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ «մոտ ապագայում ահաբեկչության դաժան ալիքը կկլանի ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան»:
«Եվ մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները կպայքարեն ԻՊ-ի դեմ, գոնե հանուն իրենց ժողովրդի», -նշել է տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ֆիրուզաբադին: