Հայաստանը 8 մեդալ նվաճեց սամբոյի Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՍերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վերջին օրը մեր պատանիներից 87կգ քաշային Գրիգոր Սահակյանն արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով՝ մեր մարզիկները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ. տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: