Ֆինլանդիայի ընտրություններում հաղթած «Կենտրոն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը աջակցել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱշխարհՖինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած լիբերալ ընդդիմադիր «Կենտրոն» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ աջակցում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցները, գրում է Deutsche Welle-ն:
«Մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի»,- մեջբերում է թղթակիցը Հելսինկիում քաղաքական գործչի խոսքը:
Ինչպես նշում է պարբերականը, ապագա վարչապետը հայտարարել է, որ ցանկություն ունի ավելի սերտ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: