ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Հայաստան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում է եղել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզային այցն սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ:

Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման որակից և աշխատակիցների վերաբերմունքից: Հովհաննես Մանուկյանն առանձնազրույց է ունեցել և մի շարք հարցել քննարկել տարածքի նոտարների, ՔԿԱԳ բաժնի և պետական ռեգիստրի գործակալության աշխատակիցների հետ, ինչին հետևել են փաստաթղթաշրջանառության և տեխնիկական առանձին թերացումների անհապաղ վերացման, ինչպես նաև բնակչության տեղեկատվության մատչ ելիությանը նպաստող ճանաչողական նյութերի մշտական թարմացումները ապահովելու մասին հանձնարարականներ:

Այցի շրջանակում Հովհաննես Մանուկյանն այցելել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հանդիպել է մարզի դատավորներին, լսել դատաիրավական բարեփոխումներին և իրավակիրառ պրակտիկային առնչվող դատավորների բարձրացրած բազմաբնույթ հարցեր: Դատավորների հետ քննարկվել են նաև առանձին իրավական ակտերի մշակման ընթացքին նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության հիմնախնդրի օրենսդրական կարգավորման հնարավորությունները:

Նախարարի հաջորդ կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին Հովհաննես Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզի բնակավայրերի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաբնույթ հարցեր: Նախարարը խորհրդակցության ընթացքում նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարարները որոշակի պարբերականությամբ լինում են մարզերում՝ ոլորտային խնդիրները տեղում վերլուծելու, խնդիրներն արձանագրելու և դրանց արագ լուծում տալու նպատակով: «Մեր նախարարության հանրային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր գրասենյակների հետ դուք, ձեր համայնքների բնակիչները պարբերաբար առնչվում եք և մեզ համար կարևոր է լսել ձեր կարծիքը՝ հասկանալու համար, թե քաղաքացիների սպասարկման որակն էլ ավելի բարելավելու համար ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- նշել է արդարադատության նախարարը:

Խորհրդակցության մասնակիցները նախարարի ուշադրությունը հրավիրել են հիմնականում ՔԿԱԳ համակարգին առնչվող որոշ գործառույթների իրականացման արդյունավետությանը, առանձին ընթացակարգերի պարզաբանման անհրաժեշտությանը, քննարկվել են պետական ռեգիստրի գործակալության իրավասությունների ոլորտին առնչվող որոշ հարցեր: Նախարարը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: Մարզային խորհրդակցության մանրամասներին, ինչպես նաև տեղի բնակչությանը հուզող մի շարք այլ հարցերի նախարարն անդրադարձել է մարզային ԱԼՏ հեռուստատեսության «Բազմակետ» հաղորդաշարին տված հարցազրույցում:

Այնուհետև արդարադատության նախարարը Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ջանֆիդա համայնք, որտեղ մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությանը: Նույն գյուղում նախարարն այցելել է նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած Կնյազ Շիրինյանի ընտանիքին: 103-ամյա Կնյազ Շիրինյանը, որը բնակվում է որդու ընտանիքի հետ, չի դժգոհել առողջութունից, ջերմ զրույցի է բռնվել և նախարարի այն հարցին, թե ի՞նչ բարի խորհուրդ ունի երիտասարդներին, պատասխանել է, որ մարդն այնպես պետք է ապրի, որ միշտ սպասված լինի, իսկ մահվանից հետո բարի խոսքով հիշեն:

Կնյազ Շիրինյանին առողջություն մաղթելով՝ նախարարը մեկնել է Արմավիր քաղաքի թիվ մեկ օժանդակ գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորում են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ: Դպրոցի սաները նախարարին ընդունել են շատ ջերմ և անմիջական: Երեխաների կազմակերպած ինքնատիպ միջոցառումից հետո նախարարն ու երեխաները նվերներ են փոխանակել և հրաժեշտ տվել միմյանց:

Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն է եղել: Նախարարը ծանոթացել է նորաբաց հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, զրուցել դատապարտյալների հետ: Հովհաննես Մանուկյանը շրջել և ուսումնասիրել է նաև հիմնարկի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ընթացքը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նախագծային և շինարարական աշխատանքների ընթացքում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող Եվրոպական չափանիշների պահպանմանը: Քրեակատարողական հիմնարկում շրջայցի արդյունքներով նախարարը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը և կառուցապատող-շինարարին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված