Սիրիական ճգնաժամում քաղաքական կարգավորման հնարավորություն է հայտնվել. Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ սիրիական ճգնաժամում քաղաքական կարգավորման հնարավորություն է նկատվել, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք այժմ կարող ենք, այնուամենայնիվ, ասել, որ սիրիական ճգնաժամում նկատվում է քաղաքական կարգավորմանն անցում կատարելու հնարավորություն»,- ասել է նախարարը Մոսկվայում ՄԱԿ-ի Մոսկովյան միջազգային մոդելի բացման արարողության ժամանակ:
Լավրովի խոսքով՝ դա հաջողվել է անել հիմնականում այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի հարցով չմշակված որոշումները:
«Եվ հաստատ շնորհիվ ռուս-չինական վետոյի՝ հաջողվեց թույլ չտալ Սիրիայի վերածումը Լիբիայի, որը որպես պետություն քանդվել է»,- նշել է Լավրովը: