Մոսկվայի մայր տաճարի երգչախումբը հայերենով կկատարի «Հայր մերը» և «Սուրբ Աստված»-ը
Գիտություն և ՄշակույթՀայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «Օգոնյոկ» հանդեսում ապրիլի 20-ին հրապարակված հարցազրույցում խոսել Է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասին, որոնք առաջիկա օրերին անցկացվելու են աշխարհի տարբեր երկրներում, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը:
«Գլխավոր միջոցառումը՝ հայ եկեղեցու կողմից ցեղասպանության բոլոր զոհերի սրբադասումը, նախատեսված Է ապրիլի 23-ին. ավելի քան 1,5 մլն մարդ կդասվի հանուն հավատի ու հայրենիքի նահատակների շարքին»,-ասել Է նա:
Ի թիվս այլ միջոցառումների, աշխարհի քրիստոնեական տաճարներում 100 անգամ կղողանջեն զանգերը:
«Մենք ստացել են Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազնագույն պատրիարք Կիրիլի օրհնությունը. այդ օրը, որը կարևոր Է մեր հավատակից ժողովուրդների և քույր եկեղեցիների համար, եկեղեցական ղողանջներին կմիանան նաև Հիսուս Փրկիչի տաճարի զանգերը, իսկ մայր տաճարի երգչախումբը հայերենով կկատարի «Հայր մերը» և «Սուրբ Աստված»-ը, նշել Է արքեպիսկոպոսը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանում կբացվի «Հայերի ցեղասպանությունը ռուսաստանցիների աչքերով» ցուցահանդեսը:
Լուսանկարը՝ wikipedia